Լրահոս

16.12.2014 10:49


Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Դեկտեմբերի 16-ին, ժամը 02.04-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «Ֆորդ» մակնիշի 32 TA 392 պետհամարանիշի (վարորդ Գ. Մ.) ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 19.05-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ալվար-Շաղիկ գյուղերի խաչմերուկում ընթացքի ժամանակ ավտոմեքենայի անիվը վնասվել է, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն Ամասիա - Զարիշատ միջհամայնքային ավտոճանապարհի 8-րդ կմ-ում Ա.Կ.ին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 33DS023 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 17.54-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ. մեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատար ավտոմեքենան

Այս խորագրի վերջին նյութերը