Համլետ Հարությունյանը հետ է կանգնում իր խոսքերից. «դրսի ուժը» վարկածներից մեկն էր
Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա տեղի ունեցած հարձակմանը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն ԱԺ-ում լրագրողներին ասել էր. «Այդ քայլն ուղղված է իշխանության դեմ: Ո՞նց կարող է իշխանությունը գնալ նման քայլի՝ իմանալով, որ ով էլ անի՝ իր վրա են գցելու։ Այդդրսիուժերնենհենցմերտունըքանդողները: Ամենաշատվնասը, որմենքկրումենք, այդդրսիուժերիկազմակերպածկամֆինանսավորածգործողություններիարդյունքնէ: Եսսահամարումեմմերդեմկատարվածքայլ»:
Այժմ, սակայն, Համլետ Հարությունյանը հետ է կանգնում իր խոսքերից։ «7օր»–ի հարցին՝ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ ԼևոնԵրանոսյանը, ով հայտարարել էր՝ «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցե մի բան ուզենա ասելու՝ ես ականջները կկտրեմ շան թուլի պես», նույնպե՞ս դրսի ուժ է, ՀՀԿ–ական պատգամավորը պատասխանել է.
–Չեմ կարող ասել։ Դիմե՛ք Երանոսյանին։ Ի դեպ, ես չեմ ասել՝ «դրսի ուժերն են»։ Ես ասել եմ՝ վարկածներից մեկն է։ Ամեն վարկած ընդունելի է։
Համլետ Հարությունյանը հետ է կանգնում իր խոսքերից. «դրսի ուժը» վարկածներից մեկն էր
Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա տեղի ունեցած հարձակմանը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն ԱԺ-ում լրագրողներին ասել էր. «Այդ քայլն ուղղված է իշխանության դեմ: Ո՞նց կարող է իշխանությունը գնալ նման քայլի՝ իմանալով, որ ով էլ անի՝ իր վրա են գցելու։ Այդ դրսի ուժերն են հենց մեր տունը քանդողները: Ամենաշատ վնասը, որ մենք կրում ենք, այդ դրսի ուժերի կազմակերպած կամ ֆինանսավորած գործողությունների արդյունքն է: Ես սա համարում եմ մեր դեմ կատարված քայլ»:
Այժմ, սակայն, Համլետ Հարությունյանը հետ է կանգնում իր խոսքերից։ «7օր»–ի հարցին՝ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, ով հայտարարել էր՝ «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցե մի բան ուզենա ասելու՝ ես ականջները կկտրեմ շան թուլի պես», նույնպե՞ս դրսի ուժ է, ՀՀԿ–ական պատգամավորը պատասխանել է.
–Չեմ կարող ասել։ Դիմե՛ք Երանոսյանին։ Ի դեպ, ես չեմ ասել՝ «դրսի ուժերն են»։ Ես ասել եմ՝ վարկածներից մեկն է։ Ամեն վարկած ընդունելի է։
7or.am