Լրահոս

16.12.2014 10:24


Օբաման հայտարարել է, որ կստորագրի 2015թ. դաշնային բյուջեն

Օբաման հայտարարել է, որ կստորագրի 2015թ. դաշնային բյուջեն

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է ստորագրել 2015թ. ֆինանսական տարվա դաշնային բյուջեի նածխագիծը։
Նա նշել է, որ տեքստը նախատեսում է հատկացումներ զինված ուժերին։

«Կարևորն այն է, որ Կոնգրեսի անդամները, դեմոկրատները և հանրապետականները միասին են գործել և հավանություն տվել օրինագծին, որը ես պատրաստվում եմ ստորագրել, որպեսզի մեր կառավարությունն աշխատի և ֆինանսավորում ունենա հաջորդ տարի: Այն ներառում է նաև ռազմական գործողություններ», – նշել է նա։
Համապատասխան հայտարարություն երկրի ղեկավարն արել է՝ ելույթ ունենալով զինծառայողների մոտ՝ Նյու Ջերսիում։
Փաստաթուղթը, որը նախատեսում է 1.1 տրլն դոլարի ֆինանսավորում, ավելի վաղ հավանություն է ստացել Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից:
Օբաման հայտարարել էր, որ փաստաթղթի վերջնական տարբերակն անթերի է համարում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը