ԲՀԿ-ի, ՀԱԿ–ի, «Ժառանգության» և ՕԵԿ-ի համատեղ հայտարարության տեքստը
Ներկայացնում ենք ԲՀԿ-ի, ՀԱԿ–ի, «Ժառանգության» և ՕԵԿ-ի համատեղ հայտարարության տեքստը, որը պետք է հրապարակվեր այսօր՝ 18:30–ին, հրավիրված ԱԺ արտահերթ նիստում, բայց որը ՀՀԿ–ն տապալեց։
ՀՀԿ–ն և ՀՅԴ–ն այս հայտարարությանը չեն միացել.
«Վերջին շրջանում տեղի ունեցած բռնարարքները՝ ավտոմեքենաների հրկիզում, քաղաքացիական ակտիվիստների եւ ազատամարտիկների ծեծ, հարձակում ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա, առաջացրել են Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի խորը մտահոգությունն ու անհանգստությունը: Խոստորեն դատապարատելի է փոխոստիկանապետ, Ներքին Զորքերի հրամանատարի հայտարարությունը՝ իրեն օրենքից վեր դասելու եւ քաղաքացիներին սպառնալու մասին, ինչը անհամատեղելի է ոստիկանության բարձրաստիճան պատոնյայի կարգավիճակին:
Ազգային ժողովը պահանջում է.
1. Ազգային ժողովը խստորեն դատապարտում է տեղի ունեցած բռնարարաքները եւ իրավապահ մարմիններից պահանջում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ սեղմ ժամկետներում այս հանցագործությունների կազմակերպիչ կամ մեղսակից բոլոր անձանց ի հայտ բերելու և օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
2. Բռնության կոչերի եւ դատապարտելի հայտարությունների համար անհապաղ պաշտոնանանկ անել Ոստիկանության Զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին:
3. Ազգային Ժողովը պահանջում է ձեռնակել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ այսուհետ կանխելու քաղաքակիրթ եւ ժողովրդավար երկրին անհարիր նման երեւույթները»: