Լրահոս

15.12.2014 17:53


Անհրաժեշտ ստորագրությունները հավաքվեցին. ԱԺ արտահերթը կհրավիրվի

Անհրաժեշտ ստորագրությունները հավաքվեցին. ԱԺ արտահերթը կհրավիրվի

Քիչ առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ԱԺ աշխատակազմին է ներկայացրել այսօր՝ 18:30–ին արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրությունը։

Հիշեցնենք, որ արտահերթ այդ նիստում ոչիշխանական խմբակցությունները հայտարարության տեքստ պետք է ներկայացնեն, որով դատապարտելու են վերջին օրերին արձանագրված բռնությունները։

Ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ-ում 6 խմբակցությունները դռնփակ քննարկում էին անցկացրել, սակայն ՀՀԿ–ն չէր համաձայնել ներկայացրած հայտարարության տեքստին, որտեղ, «7օր»–ի տեղեկություններով, նաև փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին պատասխանատվության ենթարկելու պահանջն է եղել։

Այսպիսով, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ–ն չի մասնակցի այսօրվա արտահերթին։

«7օր»–ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվել է, թե ինչու չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ։

–Մարդիկ չեն ուզում ընդհանուր տեքստի վրա աշխատեն։ Նաև առաջարկ եղավ, որ չեզոք դաշնակները թող երկու հայտարարությունները համատեղեն և ներկայացնեն, բայց ասում են՝ չէ, մենք մեր տեքստն ունենք։ Այսինքն, չեն ուզում, որ միասնական հայտարարություն անենք։ Մի տեքստ են ներկայացրել, ինչ–որ անձերի խնդիր են լուծում,–պատասխանել է Վ. Բաղդասարյանը։

Հարցին, թե ինչու է ՀՀԿ–ն դեմ եղել Լ. Երանոսյանին պատասխանատվության ենթարկելու պահանջին, նա նշել է.

–Մենք դատապարտում ենք նման երևույթները. մենք դրան էինք կողմ, որ դա ասվեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը