Լրահոս

15.12.2014 17:10


ԱԺ–ում 6 խմբակցությունները դռնփակ քննարկում են անցկացրել. ապարդյուն

ԱԺ–ում 6 խմբակցությունները դռնփակ քննարկում են անցկացրել. ապարդյուն

ՀՀ ԱԺ-ում 6 խմբակցությունները դռնփակ քննարկում են անցկացրել՝ կապված վերջին օրերին արձանագրված բռնությունները դատապարտող միասնական հայտարարություն մշակելու հետ։

Այդ քննարկմանը մասնակցել են ԲՀԿ–ից Ստեփան Մարգարյանը, ՀԱԿ–ից՝ Գագիկ Ջհանգիրյանը, «Ժառանգություն»-ից՝ Ռուբեն Հակոբյանը, ՕԵԿ-ից՝ Հեղինե Բիշարյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը և Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ից՝ Վահրամ Բաղդասարյանը։

Նշենք, որ ավելի վաղ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասել էր՝ ճիշտը ԱԺ–ի անունից միասնական հայտարարության ընդունումը կլինի։

«7օր»–ի տեղեկություններով, սակայն, քննարկումն ապարդյուն է անցել. ՀՀԿ–ն չի համաձայնել ոչիշխանական խմբակցությունների (բացի ՀՅԴ–ից) ներկայացրած հայտարարության տեքստին, որտեղ նաև փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին պատասխանատվության ենթարկելու պահանջն է եղել։ Հետևաբար, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ–ն չի մասնակցի այսօր՝ 18:30–ին ոչիշխանական խմբակցությունների կողմից հրավիրվելիք արտահերթ նիստին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը