Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են
Շվեյցարիայում տեղի ունեցավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը: Հենրիխ Մխիթարյանի Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցն Իտալիայի չեմպիոն, Թուրինի «Յուվենտուսն» է։
1/8 եզրափակչի առաջին խաղերը կկայանան փետրվարի 17-18-ին և 25-26-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մարտի 10-11-ին և 17-18-ին: Խմբերում երկրորդ տեղ գրաված թիմերն առաջին խաղերն անցկացնելու են տանը:

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Չելսի» (Անգլիա)
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)
«Բայեր» (Գերմանիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)
«Յուվենտուս» (Իտալիա) - «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
«Շալկե» (Գերմանիա) - «Ռեալ» (Իսպանիա)
«Շախտյոր» (Ուկրաինա) - «Բավարիա» (Գերմանիա)
«Արսենալ» (Անգլիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)
«Բազել» (Շվեյցարիա) - «Պորտու» (Պորտուգալիա)