Լրահոս

15.12.2014 16:30


Պորոշենկոյի վարչակազմը պատրաստ է բանակցությունների երկրի արևելքի խնդրով

Պորոշենկոյի վարչակազմը պատրաստ է բանակցությունների երկրի արևելքի խնդրով

Ուկրաինան հետաքրքրված է շփման խմբի հետ հանդիպմամբ երկրի արևելքում իրավիճակի կարգավորման խնդրով։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է նախագահ Պորոշենկոյի վարչակազմի փոխղեկավար Վալերի Չալին.

«Մինսկյան պայմանավորվածությունների իրականացումը միջազգային օրակարգի կարևոր հարցերից մեկն է։ Մենք շահագրգռված ենք, որ շփման խմբի նիստը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում իրավիճակի կարգավորման ուղղությամբ տեղի ունենա հնարավորինս կարճ ժամկետում: Մեզ համար կարևոր է, որ այդ հանդիպումն արդյունավետ լինի»։

Չալին բանակցային գործընթացի նաև այլ ձևաչափ է հնարավոր համարել. «Ուկրաինան չի բացառում բանակցություններ ցանկացած այլ ձևաչափով։ Մենք պատրաստ ենք բանակցություններ անցկացնել նաև նորմանդյան ձևաչափով։ Մեզ համար կարևոր չէ ձևաչափը. կարևորն արդյունքն է», – ընդգծել է նախագահական վարչակազմի փոխղեկավարը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը