Լրահոս

15.12.2014 15:52


Ս.Մարգարյանը հակադարձում է ԱԺ նախագահին. «Մենք որևէ նպատակ չունենք՝ շուկայի վերածելու»

Ս.Մարգարյանը հակադարձում է ԱԺ նախագահին. «Մենք որևէ նպատակ չունենք՝ շուկայի վերածելու»

ԱԺ ոչիշխանական խմբակցությունները, բացի ՀՅԴ–ից, համատեղ հայտարարության տեքստ էին նախապատրաստում՝ դատապարտելու ազատամարտիկների և քաղաքական գործիչների նկատմամբ վերջին օրերին տեղի ունեցած հարձակումները։ Այս հայտարարությունը պետք է ներկայացվեր այսօր՝ 18։30–ին հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստում։

Սակայն ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ իր հայտարարության տեքստը ներկայացրեց՝ առաջարկելով խորհրդարանական ուժերին միանալ դրան։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի խոսքով՝ ոչիշխանական խմբակցությունները ևս հակված են հայտարարության միասնական տարբերակի հանգել։

Ինչ վերաբերում է «7օր»–ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Գալուստ Սահակյանի հայտարարությունը, որ ինքը դեմ չէ արտահերթ նիստ հրավիրելուն, բայց դեմ է, որ ԱԺ-ն դարձնեն շուկա, և ամեն մի քաղաքական ուժ փորձի իր մաղձը հասարակությանը ներկայացնել՝ մոռանալով, թե ինչի համար են հավաքվել, Ս. Մարգարյանը պատասխանել է.

–Մենք որևէ նպատակ չունենք՝ շուկայի վերածելու։ Մենք անհանգստացած ենք երկրում ստեղծված իրավիճակով, երբ բռնարարքներն այնքան են շատացել, որ արդեն, կարելի է ասել, «բեսպրեդել» է։ Մենք ուզում ենք, որ լուծում լինի դրան։ ԱԺ–ն եթե չարձագանքի, չքննարկի իրավիճակը և որոշակի որոշում չկայացնի, ամոթ է պարզապես ԱԺ–ի համար։ Մենք ուզում ենք, որ ԱԺ–ն իր խոսքն ասի ստեղծված իրավիճակի հետ կապված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը