Լրահոս

15.12.2014 15:41


ՀԱԿ անդամները հանդիպել են ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչների հետ

ՀԱԿ անդամները հանդիպել են ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչների հետ

Դեկտեմբերի 15-ին Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամներ Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրք Լորենցի և քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեյ Դիդենկոյի հետ:

Հանդիպման ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչները եվրոպացի դիվանագետներին ներկայացրել են Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի և Հրազդանում Կոնգրեսի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիթոսյանի վրա կատարված հարձակումների հետ կապված մանրամասները:

Գնահատական է տրվել այս կապակցությամբ իշխանությունների կողմից տարածվող վարկածներին ու մոտեցումներին և ներկայացվել է Կոնգրեսի դիրքորոշումը վերջին շրջանի քաղաքական ահաբեկչությունների դրսևորումների վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը