Աշխարհ

15.12.2014 15:41


Զինված ծայրահեղականները գրոհել են սիրիական Իդլիբ նահանգի բանակային կայանները

Զինված ծայրահեղականները գրոհել են սիրիական Իդլիբ նահանգի բանակային կայանները

«Ջունդ ալ–Աքսա» խմբավորման զինված ծայրահեղականներն Իդլիբ նահանգում՝ Սիրիայի հյուսիս–արևելքում, գրոհել են բանակային հենակետեր։
Ստացված տեղեկատվության համաձայն՝ նրանց հաջողվել է գրավել երեք բնակավայր՝ Էր–Ռաին, Զաալյանը և Դաբաանը՝ Վադի–Դեյֆ և Էլ–Համիդիա ռազմական ճամբարների մոտակայքում, որոնք պաշտպանում են կառավարական ուժերը։

Այդ երկու օբյեկտները Մաարեթ–Նաամանից՝ քաղաքից հարավ, ռազմավարական նշանակություն ունեն. դրանք տեղակայված են Համա–Հալեպ մայրուղու մոտ, որով իրականացվում է Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի մատակարարումը։
2012 թվականից սկսած՝ զինված ընդդիմության բոլոր փորձերը՝ կտրել Հալեպի «կյանքի ճանապարհը», չի հաջողվել։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը