Լրահոս

15.12.2014 15:08


Գալուստ Սահակյանը հանդես է եկել բռնությունների հետ կապված հայտարարությամբ

Գալուստ Սահակյանը հանդես է եկել բռնությունների հետ կապված հայտարարությամբ

Այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստում Գալուստ Սահակյանը հայտարարություն է արել խորհրդարանական չորս խմբակցությունների կողմից նիստը բոյկոտելու կապակցությամբ:

-ՀՀ ԱԺ–ն, խորապես մտահոգված լինելով վերջին օրերին մեր երկրում հայտնի գործիչների նկատմամբ բռնություն կիրառելու անընդունելի երևույթներով, ակնկալելով իրավապահ մարմինների օպերատիվ և անաչառ գործունեությունը՝ մեղավորներին հնարավորինս արագ բացահայտելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար, ընդգծելով մեր գործընկերներ Արամ Մանուկյանի և բռնության ենթարկված մյուս քաղաքացիների գործերի քննությունն Ազգային ժողովի և անձամբ Ազգային ժողովի նախագահի ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը, հայտարարում է, որ խստորեն դատապարտում է ցանկացած ոտնձգություն որևէ քաղաքացու և հատկապես քաղաքական և քաղաքացիական գործիչների նկատմամբ։ Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և կազմակերպություններին իրենց հրապարակային խոսքում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են խոչընդոտել իրավապահ մարմինների գործունեությունը և ավելացնել անհարկի լարվածությունը հասարակության մոտ։ Առաջարկում եմ խորհրդարանական ուժերին միանալ այս հայտարարությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը