Գալուստ Սահակյանը Սերժ Սարգսյանին հայհոյողի «ականջները» խոսքո՛վ է «կտրելու» (տեսանյութ)
«7օր»–ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվել է՝ Սերժ Սարգսյանին հայհոյողին ի՞նչ է պատրաստ անել։ Վերջինը վստահեցրել է՝ բնականաբար, իր ռեակցիան կլինի ուժեղ։
–Բայց կլինի իրավաչափ և տեղը տեղին, ինչպես միշտ եղել է։
Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը հայտարարել էր. «Եսկաշկանդվելուբանչունեմ. այսերկրումովլինի, իմներկայությամբհանրապետությաննախագահիհասցեինորևիցէմիբանուզենաասելու՝ եսականջներըկկտրեմշանթուլիպես»:
«7օր»–ի հստակեցնող հարցին՝ ականջ կտրելը իրավաչա՞փ գործողություն է, ԱԺ նախագահը պատասխանել է.
–Մարդու միտքն այնքան խորն է, որ կարող է նման արտահայտություն թույլ չտալ, այլ ավելի ուժգին խոսք ասել։ Այսինքն, աշխարհում որևէ միջոց առավել չէ, քան խոսքը։ Ես ռեակցիա կտայի, բայց այլ ձևով, ինչպես անում եմ ամեն օր։
Գալուստ Սահակյանը Սերժ Սարգսյանին հայհոյողի «ականջները» խոսքո՛վ է «կտրելու» (տեսանյութ)
«7օր»–ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվել է՝ Սերժ Սարգսյանին հայհոյողին ի՞նչ է պատրաստ անել։ Վերջինը վստահեցրել է՝ բնականաբար, իր ռեակցիան կլինի ուժեղ։
–Բայց կլինի իրավաչափ և տեղը տեղին, ինչպես միշտ եղել է։
Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը հայտարարել էր. «Ես կաշկանդվելու բան չունեմ. այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցէ մի բան ուզենա ասելու՝ ես ականջները կկտրեմ շան թուլի պես»:

7or.am