Սամվել Ֆարմանյանը Գալուստ Սահակյանին սխալ հանեց, վերջինն էլ նրան իր տեղը ցույց տվեց
ՀՀ ԱԺ այսօրվա արտահերթում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակմանը և դրան ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի արձագանքի բացակայությանը։
–Ես այն կարծիքին եմ, որ խորհրդարանի խոսնակը պարտավո՛ր էր խորհրդարանում ներկայացնել տեղեկություններ մեր գործընկերոջ նկատմամբ կատարված ոտնձգության վերաբերյալ։ Ավելի՛ն, պարբերական կապի մեջ լինելով ոստիկանապետի հետ՝ տեղեկություններ ներկայացներ խորհրդարանում, թե ինչպես է ընթանում գործի քննությունը։ Կարծում եմ՝ սա պարզ տրամաբանություն է, և այդ սխալը պետք է ուղղվի,–հայտարարել է Ս. Ֆարմանյանը։
«7օր»–ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է գնահատում, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորը «սխալ հանեց» իրեն։
–Նա էլ ձեզանից մեկն է. ով ինչ ուզենա՝ կխոսի, ինչ ուզենա՝ չի խոսի։ Դրա համար պիտի խորհրդարան գալուց առաջ լա՜վ ուսումնասիրեն բոլորի լիազորությունների շրջանակները, և անհիմն այսպիսի հայտարարություններով հանդես գալը Հանրապետականի տեսակետ չի կարող լինել,–պատասխանել է Գ. Սահակյանը։
ԱԺ նախագահը, սակայն, Ֆարմանյանին չի պատրաստվում նկատողություն հայտնել։
–Իմ զուսպ վերաբերմունքը բավարարում է, որպեսզի ամեն մարդ ինքն իր տեղը մնա,–ընդգծել է Գ. Սահակյանը։

7or.am