Լրահոս

15.12.2014 14:40


«Ես դատապարտում եմ»,- Վարդան Այվազյանը՝ բռնության դեպքերի մասին

«Ես դատապարտում եմ»,- Վարդան Այվազյանը՝ բռնության դեպքերի մասին

Այսօրվա ասուլիսին ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն անդրադառնալով ազատամարտիկների և քաղաքական գործիչների վրա հարձակումներին՝ նշել է, որ դատապարտում է ցանկացած բռնություն։
Ըստ պատգամավորի՝ եթե խոսքը գնում է մարդու իրավունքների, ժողովրդավարության, սոցիալական պետության արժեքների մասին, ապա դա էլ նույն ձևի մարդու իրավունքներից մեկն է:

«Առանձնահատուկ կարող է լինել հասարակական-քաղաքական գործչի նկատմամբ իրականացվող դեպքը, որի նկատմամբ բռնություն գուցե գործադրվում է իր քաղաքական գործունեության համար: Դա արդեն այլ որակ է տալիս, բայց, ընդհանուր առմամբ, ես դատապարտում եմ: Իմ գործընկերն է, և գիտեմ, որ դա չէ գործելու ձևը», – նշել է Վարդան Այվազյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը