Վահրամ Բաղդասարյանն Առաքել Մովսիսյանի «հանգստացնելու» մեջ որևէ վատ բան չի տեսնում
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ում անունը կապվում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակման հետ, այսօր խորհրդարանում հրաժարվել է լրագրողներին որևէ մեկնաբանություն տալ։
–Ասեցի՝հաջողությունձեզ, դավա՛յ,–բորբոքված հայտարարել է Ա. Մովսիսյանը։
Հիշեցնենք, որ վերջինը հայտարարել էր՝ ով իրան խելոք չպահի, կհանգստացնենք։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս հայտարարության մեջ որևէ վատ բան չի տեսնում։
–Ի՞նչ վատ է, որ հանգստացնի։ Օրինակ՝ ես էլ եթե հիմա որևէ մեկն ագրեսիվ պահվածք ցուցաբերի, իրեն կասեմ՝ հանգի՛ստ եղիր. պետք չի ագրեսիվություն։
Վ. Բաղդասարյանընաև վստահ է, որ քննչական մարմինները կպարզեն մեղավորներին։
–Շտապողականությունմի՛ցուցաբերեք. քննչականմարմիններըկպարզեն,ևկներկայացվիհանրությանը։ Համենայնդեպս,ինձթվում է՝օրենքիսահմաններումբոլորնիրենցպատիժըկկրեն: Մենքդատապարտումենքնմաներևույթները՝անկախնրանից, թեինչհողիվրաենեղել: «7օր»–ի հարցին՝ որքանով է արժանահավատ համարում շրջանառության մեջ դրված վարկածը, որ ինչ–որ «խոպանչի»՝ խոցված «հայրենասիրական մղումներով», որոշել է անձնական հաշվեհարդար տեսնել Արամ Մանուկյանի հետ, Վ. Բաղդասարյանը պատասխանել է.
–Այդ իսկ պատճառով չեմ ուզում շտապողականություն ցուցաբերել և մեկնաբանություններ անել։ Մի փոքր համբերեք։
Նա նաև ավելացրել է, որ բռնությունների այս շղթան իրեն մտահոգում է. ավելին՝ նա կարծում է, որ դրանք ՀՀԿ–ի դեմ են արվում.
–Փորձումենմերդեմայդպիսիբաներլարել, հետոմեղադրելՀՀԿ-ին։ Կարող է՝նաևանձնականխնդիրներ են, իսկ եթեանձնական չեն,շատվատէ: Մեր դիտարկմանը, որ որոշ ՀՀԿ–ականներ տեղի ունեցած բռնությունները դրսի ուժերի ձեռքի գործն են համարում, հետևաբար, ստացվում է, որ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյա՞նն էլ է դրսի ուժ, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքել է.
–Չէ, ես, համենայնդեպս, նման մեկնաբանություններ ինձ թույլ չեմ տա անելու, որովհետև շտապողականություն կցուցաբերեմ։
Վահրամ Բաղդասարյանն Առաքել Մովսիսյանի «հանգստացնելու» մեջ որևէ վատ բան չի տեսնում
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ում անունը կապվում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակման հետ, այսօր խորհրդարանում հրաժարվել է լրագրողներին որևէ մեկնաբանություն տալ։
–Ասեցի՝ հաջողություն ձեզ, դավա՛յ,–բորբոքված հայտարարել է Ա. Մովսիսյանը։
Հիշեցնենք, որ վերջինը հայտարարել էր՝ ով իրան խելոք չպահի, կհանգստացնենք։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս հայտարարության մեջ որևէ վատ բան չի տեսնում։
–Ի՞նչ վատ է, որ հանգստացնի։ Օրինակ՝ ես էլ եթե հիմա որևէ մեկն ագրեսիվ պահվածք ցուցաբերի, իրեն կասեմ՝ հանգի՛ստ եղիր. պետք չի ագրեսիվություն։
Վ. Բաղդասարյանը նաև վստահ է, որ քննչական մարմինները կպարզեն մեղավորներին։
–Շտապողականություն մի՛ ցուցաբերեք. քննչական մարմինները կպարզեն, և կներկայացվի հանրությանը։ Համենայնդեպս, ինձ թվում է՝ օրենքի սահմաններում բոլորն իրենց պատիժը կկրեն: Մենք դատապարտում ենք նման երևույթները՝ անկախ նրանից, թե ինչ հողի վրա են եղել:
«7օր»–ի հարցին՝ որքանով է արժանահավատ համարում շրջանառության մեջ դրված վարկածը, որ ինչ–որ «խոպանչի»՝ խոցված «հայրենասիրական մղումներով», որոշել է անձնական հաշվեհարդար տեսնել Արամ Մանուկյանի հետ, Վ. Բաղդասարյանը պատասխանել է.
–Այդ իսկ պատճառով չեմ ուզում շտապողականություն ցուցաբերել և մեկնաբանություններ անել։ Մի փոքր համբերեք։
Նա նաև ավելացրել է, որ բռնությունների այս շղթան իրեն մտահոգում է. ավելին՝ նա կարծում է, որ դրանք ՀՀԿ–ի դեմ են արվում.
–Փորձում են մեր դեմ այդպիսի բաներ լարել, հետո մեղադրել ՀՀԿ-ին։ Կարող է՝ նաև անձնական խնդիրներ են, իսկ եթե անձնական չեն, շատ վատ է:
Մեր դիտարկմանը, որ որոշ ՀՀԿ–ականներ տեղի ունեցած բռնությունները դրսի ուժերի ձեռքի գործն են համարում, հետևաբար, ստացվում է, որ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյա՞նն էլ է դրսի ուժ, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքել է.
–Չէ, ես, համենայնդեպս, նման մեկնաբանություններ ինձ թույլ չեմ տա անելու, որովհետև շտապողականություն կցուցաբերեմ։
7or.am