Լրահոս

15.12.2014 18:15


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 12-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 28 դեպքից բացահայտվել է 27-ը, կողոպուտի 2 դեպքից՝ 1-ը, խարդախության 9 դեպքից՝ 8-ը: Բացահայտվել է գողության՝ 15, յուրացման՝ 3, մաքսանենգության և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու և յուրացման՝ 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու՝ 5, գողության 2 և խարդախության 3 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետևանքով 40 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը