Լևոն Երանոսյանը ստացավ նկատողություն Վլադիմիր Գասպարյանից և խոստացավ այլևս նման բան չանել: Լավ է՝ դեռ չէր հասցրել ոչ մեկի ականջը կտրել, թե չէ հաստատ նկատողությունով չէր պրծնի. նրան հաստատ խիստ նկատողություն էին տալու: Բախտը բերեց: Հետաքրքիր է՝ իշխանություններն իրո՞ք հույս ունեն, որ հասարակությունը կուտի այս կուտը: Պարզ է, որ Երանոսյանի իրական «շեֆը» Վլադիմիր Գասպարյանը չէ: Նկատողությունն էլ հասարակությանը լռեցնելու ոչ այնքան հաջող փորձ է: Եթե երկրի նախագահը չի տալիս իր ենթակայի գործողությունների գնահատականը և համապատասխան միջոցներ չի ձեռնարկում, ապա բոլորիս համար հասկանալի է դառնում, թե ով է հովանավորում քաղաքական այս ահաբեկչությունը: Եթե Սերժ Սարգսյանը որոշել է պահել իր կողքին «ականջներ կտրող», ՀՀ սահմանադրությունն ու օրենքներն անարգող փոխոստիկանապետին, ուրեմն բռնությունն ու սպառնալիքն այլևս ընդունելի և հանդուրժելի են Սերժ Սարգսյանի համար, և դա է լինելու խաղի կանոնը: Որքանով է դա ձեռնտու Սերժ Սարգսյանին՝ չի կարելի միանշանակ ասել: Լևոն Երանոսյանն իր «շեֆին» շատ դժվար երկընտրանքի առաջ է կանգնեցրել: Այս դեպքերն է՛լ ավելի են վատթարացնում իշխանությունների վիճակը. Սերժ Սարգսյանը կարող է միայն ճիշտ ընտրություն կատարել և դուրս գալ իրավիճակից նվազագույն կորուստներով:
Հրանտ Ենոքյան
Լևոն Երանոսյանը ստացավ նկատողություն Վլադիմիր Գասպարյանից և խոստացավ այլևս նման բան չանել: Լավ է՝ դեռ չէր հասցրել ոչ մեկի ականջը կտրել, թե չէ հաստատ նկատողությունով չէր պրծնի. նրան հաստատ խիստ նկատողություն էին տալու: Բախտը բերեց:
Հետաքրքիր է՝ իշխանություններն իրո՞ք հույս ունեն, որ հասարակությունը կուտի այս կուտը: Պարզ է, որ Երանոսյանի իրական «շեֆը» Վլադիմիր Գասպարյանը չէ: Նկատողությունն էլ հասարակությանը լռեցնելու ոչ այնքան հաջող փորձ է: Եթե երկրի նախագահը չի տալիս իր ենթակայի գործողությունների գնահատականը և համապատասխան միջոցներ չի ձեռնարկում, ապա բոլորիս համար հասկանալի է դառնում, թե ով է հովանավորում քաղաքական այս ահաբեկչությունը: Եթե Սերժ Սարգսյանը որոշել է պահել իր կողքին «ականջներ կտրող», ՀՀ սահմանադրությունն ու օրենքներն անարգող փոխոստիկանապետին, ուրեմն բռնությունն ու սպառնալիքն այլևս ընդունելի և հանդուրժելի են Սերժ Սարգսյանի համար, և դա է լինելու խաղի կանոնը:
Որքանով է դա ձեռնտու Սերժ Սարգսյանին՝ չի կարելի միանշանակ ասել: Լևոն Երանոսյանն իր «շեֆին» շատ դժվար երկընտրանքի առաջ է կանգնեցրել: Այս դեպքերն է՛լ ավելի են վատթարացնում իշխանությունների վիճակը. Սերժ Սարգսյանը կարող է միայն ճիշտ ընտրություն կատարել և դուրս գալ իրավիճակից նվազագույն կորուստներով:
Հրանտ Ենոքյան