Բացի ՀՀԿ–ից և ՀՅԴ–ից՝ մյուս խմբակցությունները բոյկոտեցին ԱԺ արտահերթը
Քիչ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ավարտվել է ՀՅԴ–ի առաջարկով հրավիրված խորհրդակցությունը։ Դրա ավարտից հետո Գ. Սահակյանը հայտարարել է, որ Կառավարության հրավիրած այս արտահերթ նիստը հնարավոր չէ ընդհատել, բայց երկրում այս օրերին արձանագրված բռնությունների վերաբերյալ դատապարտող հայտարարություն կարելի է ընդունել։
–Կողմնակից ենք, որ դատապարտող որևէ տեքստ ընդունվի՝ խմբակցության ղեկավարների ստորագրությամբ։ Եթե նպատակահարմար գտնենք, կարող ենք նաև 18:30–ին արտահերթ նիստ հրավիրել։ Բայց այս արտահերթն ընդհատելն օրենքների հետ որևէ աղերս չունի. դա անհնարին պրոցես է։ Յուրաքանչյուր ձախողումմեր կողմից կդիտարկվի որպես ԱԺ աշխատանքների ձախողում,–ասել է Գ. Սահակյանը։
Այնուհետև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել է, որ, ինչպես հայտարարել էին, բոյկոտում են Կառավարության նախաձեռնած այս արտահերթ նստաշրջանը։
Բացի ՀՀԿ–ից և ՀՅԴ–ից՝ մյուս բոլոր խմբակցությունների՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, «Ժառանգության» և ՕԵԿ–ի պատգամավորները դուրս են եկել ԱԺ նիստերի դահլիճից։
Բացի ՀՀԿ–ից և ՀՅԴ–ից՝ մյուս խմբակցությունները բոյկոտեցին ԱԺ արտահերթը
Քիչ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ավարտվել է ՀՅԴ–ի առաջարկով հրավիրված խորհրդակցությունը։ Դրա ավարտից հետո Գ. Սահակյանը հայտարարել է, որ Կառավարության հրավիրած այս արտահերթ նիստը հնարավոր չէ ընդհատել, բայց երկրում այս օրերին արձանագրված բռնությունների վերաբերյալ դատապարտող հայտարարություն կարելի է ընդունել։
–Կողմնակից ենք, որ դատապարտող որևէ տեքստ ընդունվի՝ խմբակցության ղեկավարների ստորագրությամբ։ Եթե նպատակահարմար գտնենք, կարող ենք նաև 18:30–ին արտահերթ նիստ հրավիրել։ Բայց այս արտահերթն ընդհատելն օրենքների հետ որևէ աղերս չունի. դա անհնարին պրոցես է։ Յուրաքանչյուր ձախողում մեր կողմից կդիտարկվի որպես ԱԺ աշխատանքների ձախողում,–ասել է Գ. Սահակյանը։

7or.am