Լրահոս

15.12.2014 12:26


ԱԺ արտահերթն ընդմիջվել է. խմբակցությունների ներկայացուցիչները Գալուստ Սահակյանի մոտ են

ԱԺ արտահերթն ընդմիջվել է. խմբակցությունների ներկայացուցիչները Գալուստ Սահակյանի մոտ են

Ինչպես հայտնել էինք, այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի մեկնարկին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պահանջել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել երկրում ստեղծված «բեսպրեդել» իրավիճակի հետ կապված. հակառակ պարագայում ԲՀԿ–ն կբոյկոտի այսօր հրավիրված արտահերթ նստաշրջանը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ևս հայտարարել է, որ եթե այդ արտահերթը չհրավիրվի, իրենք նույնպես կբոյկոտեն Կառավարության նախաձեռնած արտահերթ նստաշրջանը։

–Շատ բնական է, որ այսօր ժողովուրդը սպասում է, թե ինչպես ԱԺ–ն կարձագանքի պետության մեջ կատարվող այս ամենաթողություններին։ Եվ շատ բնական է, որ որևէ արտահերթ նիստ կամ նախագիծ քննարկելուց առաջ պետք է ԱԺ–ն քննարկի երկրում ստեղծված իրավիճակը, որը բավականին մտահոգիչ է։ Մենք քաղաքական ուժերով քննարկել ենք այս հարցը և գտնում ենք, որ ԱԺ–ն պետք է արտահերթ նիստով անդրադառնա երկրում ստեղծված իրավիճակին,–հայտարարել է Ռ. Հակոբյանը։

Այս ամենից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն առաջարկել է 20 րոպե ընդմիջում հայտարարել և ԱԺ նախագահի մոտ խորհրդակցություն հրավիրել։

Այժմ խմբակցության ներկայացուցիչները ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը