ԵՀՄՖ. «Արդյոք կրկին Թուրքիայի հետ հարաբերությունների լավացմա՞ն հրաման են ստացել»
Պրահայում նոյեմբերին կայացած «Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ» սիմպոզիումը, որը կազմակերպվել էր Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի և Չեխիայի Դիվանագիտական Ակադեմիայի կողմից, բավականին մեծ աղմուկ է առաջացրել ոչ միայն թշնամու՝ ազերական ԶԼՄ-ի շարքում, այլև յուրայինների՝ ՀՀ ԱԳՆ-ի դիվանագիտական որոշ ներկայացուցիչների մոտ: Եթե ազերական արձագանքը հասկանալիորեն սպասելի էր, ապա ՀՀ ԱԳ նախարարի հանձնարարությամբ գործող Չեխիայի դեսպանի հակահայ քայլերը, մեղմ ասած, դատապարտելի են: Նախարար Նալբանդյանն այն աստիճանի է գլուխը կորցրել իր դիվանագիտության զբաղմունքով տարված ապրելաձևի հետևանքով, որ ազերիների հետ միասին պայքարում է հայկական խոշոր կենտրոնների, լոբբիստական կառույցների և հայրենասեր անհատների դեմ: Նրան հաջողվել է քայքայիչ գործունեության հետևանքով թուլացնել Գերմանիայի երբեմնի հզոր հայկական միությունը և մեկուսացնել նրա նախագահին, Ռուսաստանում հայկական միությունների միջև կարողացել է իր սատելիտների միջոցով սերմանել հակասություններ ու ՀՀ իշխանությունների տակ վերցնել առանձին ուժեր, իսպառ նվազեցնելով ռուսահայ համայնքի գործունեության և հայրենասիրական պոտենցիալը: Մեծամասամբ նույնն է վիճակը մնացած հայկական գաղութներում:
Բարեբախտաբար ԵՀՄՖ-ի հզորությունն ու ծավալած գործունեությունը շատ ավելի գերազանցում են և ԱԳ նախարարի սեփական կարողություններին, և ունեցած արդյունքներին, հետևաբար վնասել առանձնապես չի ստացվում: Արդյունքում մնում է, ընդամենը ծախու մի քանի գրչակների վայրահաչության միջոցով թշնամուն ծառայելը և եվրոպահայերի ծաղրին արժանանալը: Ծաղրի են արժանացել նաև Չեխիայի հայ դեսպանի Բրատիսլավա կատարած գաղտնագողի մի քանի այցերի ընթացքում տեղի հայերին ապակողմնորոշելու փորձերը՝ ոչ միայն ակտիվ, այլև նույնիսկ հայկական հարցերի շուրջ անտարբեր անհատների կողմից:
ԵՀՄՖ-ի նախագահությանն առավել հուզում է, ոչ թե ԱԳ նախարարի և նրա չստացված որոշ դեսպանների վարքը, այլ այն, թե ինչ է մտածում ՀՀ նախագահը, երբ համառորեն շարունակում է սփյուռքը քայքայելու իր գործը, հատկապես հարվածելով այն օղակներին, որոնք կենած մահու կռիվ են տալիս հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ: Ինչու՜ այսօր, կրկին ԱԳ նախարարը ազերիների դեմ բոլոր կռիվները տանուլ տալու պայմաններում ծախսում է իր ուժերը սփյուռքահայ կազմակերպությունների դեմ պայքար ծավալելու վրա: Արդյո՞ք կրկին Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման հրաման են ստացել, թեկուզ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը պղծելու գնով...
Ինչ նպատակով է այսօր Հայաստանում մոլեգնել պետական ահաբեկչությունը հայրենասեր անհատների և կազմակերպությունների նկատմամբ, ու այն իրականացվում է արտաքուստ թմրամոլի կերպարով ելույթ ունեցող, չհաջողված դերասան ոստիկանապետի օգնությամբ: Ի՞նչ է կարծում նախագահ Սերժ Սարգսյանը, ժողովուրդն այս ցինիզմին էլ կդիմանա: Չի՞ սխալվում արդյոք իր հաշվարկներում այս քրեածին վարչախումբը: ԵՀՄՖ-ի պատասխանն աներկբա է. սխալվում է: Եվ այդ սխալները որքան շատ, այնքան լավ, երկրի կործանումը կասեցնող և երկրի փրկությամբ մտահոգված բոլոր ուժերի համար: Սա կստիպի բոլորին միավորվել և միացյալ ուժերով հակահարված տալով բերել ու ցինիկներին արդարադատության առաջ կանգնեցնել, հանուն Հայաստանի ապագայի, հանուն կուռ տնտեսություն և ազգային իշխանություն ունեցող երկրի:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորում