Լրահոս

15.12.2014 12:10


ԲՀԿ–ն պահանջել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, այլապես կբոյկոտի այսօր հրավիրված արտահերթ նստաշրջանը

ԲՀԿ–ն պահանջել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, այլապես կբոյկոտի այսօր հրավիրված արտահերթ նստաշրջանը

ԱԺ այսօր հրավիրված արտահերթ նստաշրջանի մեկնարկին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պահանջել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել. հակառակ պարագայում ԲՀԿ–ն կբոյկոտի այսօր հրավիրված արտահերթ նստաշրջանը։

–Հաշվի առնելով երկրում ստեղծված «բեսպրեդել» իրավիճակը, երբ տարբեր կարգի թափթփուկներ կարող են ազատամարտիկ ծեծել, երբ «հայրենասերը» կարող է ապտակել մեր գործընկեր Արամ Մանուկյանին, ԲՀԿ–ն առաջարկում է մինչև այս արտահերթի օրակարգին անցնելը, որը 7 վարկային պայմանագրով հերթական անգամ ավելացնելու է երկրի արտաքին պարտքը, իսկ մենք գիտենք, թե ինչպես են կերել բազմաթիվ վարկեր, և որևէ վստահություն չկա, որ այս վարկերը ևս չեն արժանանալու նույն անփառունակ ճակատագրին, մենք առաջարկում ենք ընդհատել նիստը, հրավիրել արտահերթ նիստ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը, խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի կողմից հստակ գնահատական տալ թե՛ ազատամարտիկների, թե՛ մեր գործընկեր Արամ Մանուկյանի հանդեպ տեղի ունեցածին, այլապես «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է, որ ինքը բոյկոտելու է այս արտահերթ նստաշրջանը,–հայտարարել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը