Արամ Մանուկյանի դեմ հարձակման կասկածյալն ազատ է արձակվել
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի դեմ հարձակման կասկածանքով բերման ենթարկված Արշակ Սվազյանն ազատ է արձակվել: Այդ մասին iLur.am-ին տեղեկացրեց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով՝ Սվազյանը հարուցված քրեական գործում ներառվել է որպես կասկածյալ և ստորագրությամբ ազատ արձակվել:
Հիշեցնենք, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ 117 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը), ինչը պատժվում է տուգանքով կամ առավելագույնը երեք ամսվա կալանքով:
Դեկտեմբերի 11-ին՝ երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ: Դեկտեմբերի 14-ին ոստիկանութան տարածած հաղորդագրության համաձայն՝ բերման է ենթարկվել հարձակման մեջ կասկածվող, 1973-ին ծնված Արշակ Սվազյանը:
Նշենք նաև, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Արշակ Սվազյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդներից է եղել, վարել է ԱԺ պետհամարանիշներով մեքենա: