Տնտեսական

15.12.2014 11:49


Դրամը շարունակում է արժեզրկվել

Դրամը շարունակում է արժեզրկվել

Rate.am-ի ներկայացրած տվյալներով, դրամը շարունակում է արժեզրկվել։ Այսօր՝ դեկտեմբերի 15-ին ԱՄՆ 1 դոլարի առքի նվազագույն գինը առավոտյան կազմում է 464 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 470 դրամ, առքի ու վաճառքի առավելագույն փոխարժեքները հավասարեցված են՝ 485 դրամ: Միջին փոխարժեքն է 471.43 դրամ առքի դեպքում և 478.57 դրամ՝ վաճառքի:

Ռուսական ռուբլու առքի նվազագույն արժեքն է 7.72 դրամ, վաճառքինը՝ 8.41 դրամ, առքի առավելագույն փոխարժեքը՝ 8.20 դրամ, վաճառքինը՝ 9.10 դրամ: Առքի միջին փոխարժեքը կազմում է 7.98 դրամ, վաճառքի միջինը՝ 8.67 դրամ:

Եվրոյի առքի նվազագույն գինն է 570 դրամ, առավելագույնը՝ 592 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 588 դրամ, առավելագույնը՝ 623.50 դրամ: Միջին փոխարժեքներն են համապատասխանաբար՝ 582.91 դրամ և 602.72 դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը