Լրահոս

15.12.2014 11:37


Վենեսուելայի նախագահը հայտնել է, որ Էկվադորում մահափորձ է կազմակերպվել իր դեմ

Վենեսուելայի նախագահը հայտնել է, որ Էկվադորում մահափորձ է կազմակերպվել իր դեմ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ իր դեմ մահափորձ է կազմակերպվել Հարավամերիկյան ազգերի միության գագաթաժողովի ժամանակ, որն անցկացվել է Էկվադորում։ Այդ մասին նա ասել է կիրակի «Televen» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում։

«Մենք տեղեկատվություն ենք ստացել Կենտրոնական Ամերիկայից, որտեղ նշվում են վարձու մարդասպանի անունն ու ազգանունը, ինչպես նաև նրան վճարված գումարը և բանկային հաշիվը, որին գումար են փոխանցել», – ասել է Մադուրոն։ Մադուրոն նշել է, որ կապվել է Էկվադորի նախագահ Ռաֆայել Քորրեայի հետ, որն անվտանգության լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը