Լրահոս

15.12.2014 11:12


Սիրիական բանակն արգելափակել է ավազակախմբերի մատակարարման ուղիները Հալեպի հյուսիսում

Սիրիական բանակն արգելափակել է ավազակախմբերի մատակարարման ուղիները Հալեպի հյուսիսում

Սիրիական բանակին հաջողվել է արգելափակել ավազակախմբերի՝ թուրքական սահմանից եկող մատակարարման ուղիները Հալեպի հյուսիսում։
Ինչպես տեղեկացնում է «Ալ–Մայադին» հեռուստաալիքը, զորքերը կիրակի սերտորեն մոտեցել են Խանդարաթին։ Դա նրանց թույլ կտա վերահսկել մուտքը Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք և շրջափակել քաղաքի արգելափակված շրջանները, որոնք գտնվում են զինյալների վերահսկողության տակ։
Դաժան մարտերից հետո կառավարական ուժերն ազատագրել են Էլ–Մալյախիի տնտեսությունները Խանդարաթից հարավ՝ ոչնչացնելով 35 ծայրահեղական «Ջեբհաթ ան–նուսրա» խմբավորումից։
Հալեպից 45 կմ հեռավորության վրա սիրիական օդուժը և կոալիցիայի ավիացիան ԱՄՆ գլխավորությամբ հերթով գրոհել են Էլ–Ջարրախեի օդանավակայանը, որը նախորդ շաբաթ զավթել են «Իսլամական պետության» զինյալները։ Ավիահարվածների արդյունքում շարքից դուրս է եկել ռազմական տեխնիկան, և ոչնչացվել են թշնամու պահեստները։

Դեյր–էզ–Զորը պաշտպանող սիրիական զորքերը դուրս են մղել ԻՊ զինյալներին Էլ–Ջերֆա տեղանքից։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը