Կարծիք

15.12.2014 10:53


«Առանց բարձրագույն հրահանգի կամ գոնե թույլտվության՝ նմանատիպ ցինիկ պլանը չէր կարող իրականացվել»

«Առանց բարձրագույն հրահանգի կամ գոնե թույլտվության՝ նմանատիպ ցինիկ պլանը չէր կարող իրականացվել»

Վերջին օրերին Հայաստանի քաղաքական դաշտում շատ ուշագրավ դեպքեր գրանցվեցին: Իրար հետևից, մի քանի օրվա ընթացքում հարձակումների ենթարկվեցին ազատամարտիկներ, ովքեր միացել էին համաժողովրդական շարժմանը ու իշխանափոխություն էին պահանջում` բողոքելով երկրում առկա սոցիալ-տնտեսական աղետալի վիճակից, և ընդդիմադիր գործիչներ, ովքեր արդեն կոնկրետ գործեղությունների են անցել` կարճ ժամանակում այդ իշխանափոխությանը հասնելու համար:
Ինչքան էլ իշխանությունները փորձեն այս ամենը ներկայացնել որպես զուտ պատահականություն կամ կենցաղային վիճաբանություն, բոլորը շատ լավ հասկանում են, որ իրականում դա եղել է մանրակրկիտ մշակված պլան: Իսկ հարձակումների թիվ մեկ նպատակը եղել է ազատամարտիկներին, ընդդիմադիր գործիչներին և ընդհանրապես` ողջ հանրությանը վախեցնելը: Իշխանություններն այս անօրինական քայլերին դիմել էին այն հույսով, որ դրանից հետո մյուս բողոքողները կվախենային և այլևս չէին շարունակի իրենց պայքարը:
Սակայն նրանց այդ «փայլուն» պլանը չի իրագործվել, ավելին` այն լրիվ հակառակ էֆեկտն է տվել, քանզի այժմ թե՛ հանրությունը, և թե՛ ընդդիմադիր գործիչներն է՛լ ավելի են համոզվել այն կարծիքում, որ այս ցինիկ ու անօրեն իշխանությունները պետք է օր առաջ լքեն իրենց պաշտոնները, այլապես` մենք կկորցնենք երկիրը:
Հ.Գ. Հարձակվողների ինքնություններն իրար հետևից բացահայտվեցին: Պարզվեց, որ ազատամարտիկներին ու ընդիմադիր գործիչներին «հայրենասիրական ապտակ» են տվել ինչ-որ խոպանչի-վարորդներ: Բայց դե իրականում բոլորն էլ շատ լավ գիտակցում են, որ առանց բարձրագույն հրահանգի կամ գոնե թույլտվության՝ նմանատիպ ցինիկ պլանը չէր կարող իրականացվել: Իսկ քանի որ այդ պլանը ձախողվեց, դրա գլխավոր անձը` Սերժ Սարգսյանն ինքն է վտանգի մեջ ընկել, որովհետև ժողովրդի ողջ զայրույթն առաջին հերթին նրա վրա է ուղղվելու:

Արմինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը