Դեկտեմբերի 14-ին, ժամը 23.34-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մասիս հատվածում (Կոնտինենտալ ռեստորանային համալիրի մոտակայք), տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶել» մակնիշի 3798S պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևոր՝ 2002 թ. ծնված Ա. Ս.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել ավտոմեքենան, այնուհետև ուղղել այն:
ՃՏՊ Երևան-Մասիս ավտոճանապարհին. կան տուժածներ