Լրահոս

14.12.2014 13:57


Արամ Մանուկյանի վրա հարձակվողը Շմայսի վարո՞րդն է

Արամ Մանուկյանի վրա հարձակվողը Շմայսի վարո՞րդն է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակված կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան, ով դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն: Կատարվում է քննություն:

ilur.am-ի տեղեկություններով՝ Արշակ Սվազյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդներից է, վարում է ԱԺ պետհամարանիշներով մեքենա:

Այս խորագրի վերջին նյութերը