Սերժ Սարգսյանը մասնակցել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի հիմնադրման հոբելյանի առթիվ տեղի ունեցած միջոցառմանը
Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա այսօր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած հոբելյանական միջոցառմանը:
Առողջապահության բնագավառում մատուցած նշանակալի ծառայությունների, ներդրած անձնական մեծ ավանդի, մասնագիտական բարձր կարողությունների ու հմտությունների, ինչպես նաև բազմամյա վաստակի համար «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մի խումբ աշխատակիցներ Սերժ Սարգսյանի հրամանագրերով պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով՝ մեդալներով և կոչումներով. «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ռեանիմատոլոգ Իրինա Բակունցին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում, «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սրտաբան Կարինե Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում, «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սրտային վիրաբույժ Վիլեն Մանուկյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով, «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սրտային վիրաբույժ Հակոբ (Հրայր) Հովակիմյանը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր բուժքույր Աիդա Երիցյանը՝ Երախտագիտության մեդալով: Սերժ Սարգսյանը հանձնել է պետական պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցներին կենտրոնի հոբելյանի կապակցությամբ մաղթել հետագա հաջողություններ: