Աշխարհ

13.12.2014 14:47


Մերկել. «ԵՄ–ն ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ»

Մերկել. «ԵՄ–ն ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ»

Եվրամիությունը ցանկանում է Մոսկվայի հետ լավ հարաբերություններ ունենալ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր ամենշաբաթյա տեսաուղերձում, որը հրապարակվել է Գերմանիայի կառավարության կայքում։
«Մենք մեր կողմից նույնպես ցանկանում ենք Ռուսաստանի հետ լավ, գործընկերային հարաբերություններ ունենալ», – նշել է կանցլերը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես պետք է ԵՄ–ն վերաբերի նրան, որ ՌԴ–ն «զգալի ազդեցություն է գործում» Հունգարիայի, Թուրքիայի և Սերբիայի վրա, և ինչպես Արևմուտքը կարող է «սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը»։
Մերկելի խոսքերով՝ ԵՄ մերձեցումն Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ «ուղղված չէ Ռուսաստանի դեմ»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը