Լիբիայի օդուժը գրոհել է ծայրահեղականների դիրքերը Սիրթ քաղաքում
Լիբիայի օդուժը մի շարք հարվածներ է հասցրել ծայրահեղականների զինված խմբավորումների դիրքերին Սիրթ քաղաքում՝ երկրի արևելքում։ Այս մասին հաղորդում է «Sky News Arabia» հեռուստաընկերությունը։ Նրա տեղեկատվությամբ՝ ռմբակոծման են ենթարկվել «Միսուրաթյան զորամիավորման» հրամանատարական կետերը, որոնք կազմում են «Լիբիայի արշալույս» ծայրահեղական դաշինքի հիմքը. վերջինի մեջ մտնում է նաև «Անսար աշ–շարիա» ահաբեկչական խմբավորումը՝ կապված «Ալ–Քաիդայի» հետ։
Ավիացիան առաջին անգամ գրոհել է Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադդաֆիի նստավայրը. նոյեմբերի վերջին մեկնարկել էր «Տրիպոլիի ազատագրում» գործողությունը։ Միևնույն ժամանակ, կառավարական ցամաքային զորքերի և զինյալների միջև շարունակվում են դաժան մարտերը Բեն Ջավադ բնակավայրից արևելք ընկած հատվածում։
Լիբիայի օդուժը գրոհել է ծայրահեղականների դիրքերը Սիրթ քաղաքում
Լիբիայի օդուժը մի շարք հարվածներ է հասցրել ծայրահեղականների զինված խմբավորումների դիրքերին Սիրթ քաղաքում՝ երկրի արևելքում։ Այս մասին հաղորդում է «Sky News Arabia» հեռուստաընկերությունը։
Նրա տեղեկատվությամբ՝ ռմբակոծման են ենթարկվել «Միսուրաթյան զորամիավորման» հրամանատարական կետերը, որոնք կազմում են «Լիբիայի արշալույս» ծայրահեղական դաշինքի հիմքը. վերջինի մեջ մտնում է նաև «Անսար աշ–շարիա» ահաբեկչական խմբավորումը՝ կապված «Ալ–Քաիդայի» հետ։
Ավիացիան առաջին անգամ գրոհել է Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադդաֆիի նստավայրը. նոյեմբերի վերջին մեկնարկել էր «Տրիպոլիի ազատագրում» գործողությունը։ Միևնույն ժամանակ, կառավարական ցամաքային զորքերի և զինյալների միջև շարունակվում են դաժան մարտերը Բեն Ջավադ բնակավայրից արևելք ընկած հատվածում։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։