Լրահոս

13.12.2014 14:07


Թայլանդի գահաժառանգի կինը հրաժարվել է իր տիտղոսից

Թայլանդի գահաժառանգի կինը հրաժարվել է իր տիտղոսից

Թայլանդի թագաժառանգ Վաչիրալոնգկորնի կինը հրաժարվել է իր թագավորական տիտղոսից։ Այս մասին նշվում է այսօր թագավորական պալատի տարածած հաղորդագրությունում։

«Թագավորի թույլտվությամբ հաղորդում ենք, որ արքայադուստր Սրիրասմին՝ գահաժառանգ արքայազն Վաչիրալոնգկորնի կինը, գրավոր ձևով տեղեկացրել է թագավորական տիտղոսից հրաժավելու մասին», – նշվում է փաստաթղթում։
Վաչիրալոնգկորնը Թայլանդի գահի անմիջական ժառանգորդն է, որն այժմ զբաղեցնում է 87-ամյա թագավոր Պումիպոն Ադուլյադեթը։ ԶԼՄ–ի տվյալներով՝ արքայազնը վաղուց չի ապրում իր կնոջ հետ։ Թայլանդում այդ թեմայի քննարկումն ընդունված չէ։
Մի քանի շաբաթ առաջ արքայազնը որոշում էր ընդունել արդեն նախկին արքայադստեր բոլոր հարազատներին թագավորական տիտղոսից զրկելու մասին։ Առիթ էր հանդիսացել թայլանդական իրավապահ մարմինների ղեկավար շրջանակում կաշառակերության հետ կապված սկանդալը, որի արդյունքում ձերբակալվել էր արքայազնի կնոջ վեց բարեկամ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը