Բռնարարքներով ազատամարտիկներին ընկճել չի լինի. հաջորդ հավաքը՝ դեկտեմբերի 15-ին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Եռաբլուրում տեղի է ունեցել ազատամարտիկների հավաք։ Դրանում հնչած ելույթներում ընդգծվել է, որ ոչ մի բռնարարքով ազատամարտիկներին ընկճել չի լինի։ Իր հերթին, Ապարանի գնդի նախկին հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը հայտարարել է, որ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի հայտարարությունից հետո արդեն կասկած չկա, որ վերջին օրերի բռնությունների շարքը կազմակերպված է։ Հավաքին ազատամարտիկները հայտարարություն են ընդունել (տեքստը կներկայացվի ավելի ուշ) և որոշել են հաջորդ հավաքը անցկացնել դեկտեմբերի 15-ին։

7or.am