Ինչպես ավելի վաղ գրել էինք, առավոտվանից ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ պահանջում են աշխատավարձի շուրջ մեկուկես տարվա պարտքի մարում և «Նաիրիտի» վերագործարկում։
Քիչ առաջ, «7օրի» աղբյուրի փոխանցմամբ, ՀՀ վարչապետն ընդունել է նաիրիտցիների երեքհոգանոց պատվիրակությանը։ Կառավարության ղեկավարը հաստատել է, որ գործարանի աշխատողներին այս ամիս կվճարվի մեկ ամսվա աշխատավարձ, մեկն էլ, հավանաբար, կստանան հունվար ամսին, որից հետո ողջ անձնակազմը կդառնա գործազուրկ։ Իսկ աշխատավարձի պարտքերի ամբողջական մարումը, Հովիկ Աբրահամյանի խոսքերով, հնարավոր կլինի Կառավարության՝ «Նաիրիտի» բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո։
Հիշեցնենք, որ նման հույս ուներ նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, որն ԱԺ–ում լրագրողներին ասել էր, որ պարտքերի մարումն այս տարի հնարավոր չէ, քանի որ Կառավարությանը չի հաջողվել ձեռք բերել գործարանի բաժնետոմսերը։
Գործարանը շարունակում է աշխատողներին ծանուցագրեր ուղարկել աշխատանքային պայմանագրերի լուծարման վերաբերյալ, սակայն վերջինները մտադիր չեն ստորագրել դրանք, քանի դեռ չի զրոյացվել ողջ պարտքը։
Վարչապետն ընդունեց «Նաիրիտի» աշխատողներին

7or.am