Աշխարհ

13.12.2014 13:17


Լավրովն ու Քերրին դեկտեմբերի 15-ին կհանդիպեն Հռոմում

Լավրովն ու Քերրին դեկտեմբերի 15-ին կհանդիպեն Հռոմում

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և պետքարտուղար Ջոն Քերրին երկուշաբթի կհանդիպեն Հռոմում։ Այս մասին ուրբաթ երեկոյանհաղորդել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության փոխղեկավար Մարի Հարֆը։

Նրա խոսքերով՝ հանդիպմանը դիվանագետները քննարկեն իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Իսրայելում, Արևմտյան ափին, Երուսաղեմում, տարածաշրջանում վերջին իրադարձությունները, ինչպես նաև՝ ՄԱԿ–ի ընթացիկ իրադարձությունները», որոնք վերաբերում են պաղեստինա–իսրայելական հակամարտությանը։
Բացի այդ, Ռուսաստանի և ԱՄՆ–ի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի և Սիրիայի հարցերը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը