Լրահոս

13.12.2014 12:51


«Նաիրիտի» աշխատողները կրկին Կառավարության շենքի մոտ են

«Նաիրիտի» աշխատողները կրկին Կառավարության շենքի մոտ են

Անցած երեքշաբթի «Նաիրիտ» գործարանի վեցհոգանոց պատվիրակության հետ հանդիպմանը Կառավարության ղեկավարն ասել էր, որ գործարանի տնօրենների խորհրդին հանձնարարելու է ելքեր գտնել՝ վճարելու կուտակված պարտքը։ Եվ նոր տեղեկություններ հայտնելու համար նորից իր մոտ էր կանչել գործարանի «պատվիրակներին»։

Հովիկ Աբրահամյանն, իբրև խնդրի լուծման մի տարբերակ՝ առաջարկել էր դատի տալ «Նաիրիտ 2»–ին, որը տարիներ առաջ մի հոսքագիծը վաճառել է Չինաստանին։ Հոսքագծից ստացվող հասույթը, որն այդպես էլ չի ստացել գործարանը, ճշտորեն համապատասխանում է աշխատողների պարտքի չափին։

«7օր»–ի աղբյուրի փոխանցմամբ՝ Կառավարության շենքի մոտ այս պահին գործարանի հարյուրավոր աշխատակիցներ են հավաքվել՝ պահանջելով աշխատավարձի շուրջ մեկուկես տարվա պարտքի մարում և «Նաիրիտի» վերագործարկում։

Խորհրդակցությունից հետո վարչապետն ընդունելու է նաիրիտցիների երեքհոգանոց պատվիրակությանը։

Մանրամասներն՝ ավելի ուշ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը