Կարծիք

13.12.2014 12:16


Եթե ոստիկանությունը ողջամիտ ժամկետում չբացահայտի հարձակման դեպքերը...

Եթե ոստիկանությունը ողջամիտ ժամկետում չբացահայտի հարձակման դեպքերը...

Երեկ Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը հարձակման է ենթարկվել Կոտայքի մարզի Լեռնանիստ (Վերին Ախտա) գյուղի բնակիչներ Պարգև և Ռոման Մանուկյանների կողմից։ Այն փաստը, որ Աշոտ Փիլիպոսյանը հարձակման է ենթարկվել իր քաղաքական գործունեության պատճառով, կասկած չի հարուցում։ Պարգև և Ռոման Մանուկյանները, պարզվում է, Լեռնանիստի գյուղապետի բարեմակներն են, ազգակիցները։ Ի դեպ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե ինչպես է Արտյոմ Հայրապետյանը դարձել գյուղապետ, ապա պարզ է դառնում, թե ուր են տանում սլաքները։
Երեկ «եռյակը» հայտարարություն է տարածել, ըստ որի՝ նշված ողջամիտ ժամկետում հանցագործությունների չբացահայտման դեպքում ոստիկանապետ Վ. Գասպարյանի հրաժարականը դառնալու է համաժողովրդական շարժման կարևոր կետերից մեկը։

Այո, ըստ ՀՀ սահմանադրության՝ երկիրը ժողովրդավար պետություն է, հետևապես նրանում չի կարող հալածանքի աղբյուր դառնալ այլակարծությունը։ Յուրաքանչյուր ոք ազատ է իր քաղաքական, կրոնական և այլ համոզմունքներում և չի կարող հետապնդվել դրանց համար, ինչպես, օրինակ, բռնապետական համակարգերում։
Եթե ոստիկանությունը ողջամիտ ժամկետում չբացահայտի հարձակման դեպքերը, ապա դա կնշանակի՝
ա) ունակ չէ կատարել իր գործառույթները, հետևապես ոստիկանապետը պետք է հրաժարական տա,
բ) չկա ցանկություն՝ բացահայտելու այդ դեպքերը, որը, մեծ հաշվով, հակասահմանադրական քայլ է, հետևապես Գասպարյանը պետք է հրաժարական տա,
գ) ունակ չէ կատարել, որովհետև ցանկություն ու վերևից հրաման չկա։ Այս դեպքում, առավել ևս, Վ. Գասպարյանը պետք է հրաժարական տա։

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների, որը Սերժ Սարգսյանը պատրաստվում է առաջ տանել Գասպարյանի օգնությամբ, ապա դրանք իրականացնելու փորձի դեպքում դրվելու է նրա «անսվտահության հանրաքվեի հարցը»։

Աննա Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը