Լրահոս

13.12.2014 17:15


Վրաստանում առաջարկվել է արգելել Ռուսաստանի դրոշը

Վրաստանում առաջարկվել է արգելել Ռուսաստանի դրոշը

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինի գլխավորած «Բարեփոխիչների ակումբ» քաղաքական կազմակերպությունն առաջարկել է երկրում Ռուսաստանի պետական դրոշի օգտագործման արգելք մտցնել։ Այս մասին հայտնում է «Georgia online»–ը։

Կազմակերպությունը կարծում է, որ Ռուսաստանի դրոշի բարձրացումը Վրաստանում «վիրավորում է ազգային արժեքները»։ «Բարեփոխիչների ակումբը» համապատասխան առաջարկով պատրաստվում է դիմել երկրի խորհրդարանին։

Այս խորագրի վերջին նյութերը