Լրահոս

13.12.2014 11:47


Հակառակորդի դիպուկահարը կրակ է բացել Բերքաբերի գյուղացիների վրա

Հակառակորդի դիպուկահարը կրակ է բացել Բերքաբերի գյուղացիների վրա

Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական կողմի դիպուկահարը կրակել է Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ Աղասի Թամրազյանի վրա։ Նա երկու ոտքերից՝ ծնկներից ներքև, վիրավորում է ստացել: Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանի խոսքերով՝ Աղասի Թամրազյանն այդ պահին գտնվել է գյուղի ջրամբարի մոտ՝ ձուկ որսալու նպատակով։

Այժմ նրան տեղափոխել են Իջևանի հիվանդանոց. կյանքին վտանգ չի սպառնում:

Հակառակորդը կրակ է բացել նաև մեկ այլ գյուղացու վրա, ում հաջողվել է թաքնվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը