Լրահոս

13.12.2014 16:20


Ջոն Քեննեդիին սպանողի դագաղը վաճառվել է աճուրդում

Ջոն Քեննեդիին սպանողի դագաղը վաճառվել է աճուրդում

ԱՄՆ–ում վաճառվել է նախագահ Ջոն Քեննեդիին սպանած Լի Հարվի Օսվալդի դագաը։ Գնորդը դրա համար վճարել է 87 հազար դոլար։ Այս մասին հայտնում է «The Telegraph»-ը։ Օսվալդին Քեննեդիի սպանությունից 2 օր անց՝ 1963թ. նոյեմբերի 22-ին, դատարանի ճանապարհին գնդակահարել էր գիշերային ակումբի սեփականատեր Ջեք Ռուբին։ Նա թաղվել էր Ֆորտ-Ուերտ գերեզմանատանը։ Սակայն 1981թ. Օսվալդի մասունքները նոր դագաղով վերաթաղել են, իսկ հին դագաղը տեղափոխվել էր թաղման բյուրոյի նկուղ։

Այս խորագրի վերջին նյութերը