Աշխարհ

13.12.2014 11:18


ՄԱԿ. «Ուկրաինայում «լռության ռեժիմի» ընթացքում զոհերի վերաբերյալ լուրեր չեն ստացվել»

ՄԱԿ. «Ուկրաինայում «լռության ռեժիմի» ընթացքում զոհերի վերաբերյալ լուրեր չեն ստացվել»

«Լռության ռեժիմի»՝ ուժի մեջ մտնելու պահից Ուկրաինայի արևելքում ՄԱԿ–ը ոչ մի հաղորդագրություն խաղաղ բնակիչների մահվան մասին չի ստացել։ Այս մասին նշվում է նախօրեին ՄԱԿ–ի մարդասիրական հարցերի համակարգման վարչության հրապարակած հաղորդագրությունում։

«Լռության օրը» մեկնարկել է հակամարտող բոլոր կողմերի համաձայնությամբ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10.00-ին, և շարունակվելու է մի ամբողջ շաբաթ։ Խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին որևէ տեղեկատվության բացակայությունն ուշադրության արժանի հաջողություն է»,–նշվում է փաստաթղթում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը