Լրահոս

13.12.2014 09:48


Պատահար Արշակունյաց պողոտայում

Պատահար Արշակունյաց պողոտայում

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 00.50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Հայ-Հունական պետական քոլեջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնե լմեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Նիսսան Մաքսիմա» մակնիշի 34 PF 301 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Գ., ծնվ. 1990թ.) բախվել է կայանած «Մերսեդես» մակնիշի 49 SU 999 պ/հ և «Ռենջ Ռովեր» մակնիշի 49 ՈՈ 999 պ/հ ավտոմեքենաներին: «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք (բալոնի տարողությունը վերջացել է՝ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը). տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը