Քաղաքական

12.12.2014 23:45


Աշոտ Փիլիպոսյան. «Այս հարձակումը կապված է իմ քաղաքական գործունեության հետ»

Աշոտ Փիլիպոսյան. «Այս հարձակումը կապված է իմ քաղաքական գործունեության հետ»

Հայ Ազգային Կոնգրեսի Հրազդանի կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը կարծում է, որ իր վրա տեղի ունեցած հարձակումը կապված է իր քաղաքական գործունեության հետ: Այդ մասին այժմ հիվանդանոցում գտնվող Փիլիպոսյանն ասել է «Newsline»-ի լրագրողի հետ զրույցում:

Կոնգրեսի վարչության անդամ, Հրազդանի տարածքային կառույցի ներկայացուցիչ Արամ Բարեղամյանը «Newsline»-ի հետ զրույցում պատմել է, որ «եռյակի» առաջին հանրահավաքից առաջ Փիլիպոսյանը կուսակցական ակտիվիստների հետ Լեռնանիստ գյուղում հանրահավաքի իրազեկում է իրականացրել, իսկ Պարգև և Ռոման Մանուկյանները փորձել են խոչընդոտել իրազեկումը՝ ասելով. «Մեր գյուղում տենց բաներ մի՛ արեք»: –Ի պատասխան՝ Փիլիպոսյանն ասել է, որ իրենց գործողություններն օրինական են, և շարունակել է իրազեկման ակցիան:

Մանրամասները՝ «Newsline»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը