Լրահոս

12.12.2014 20:14


5 անգամ դատված Եղիշե Գևորգյանն ընտանիքի հետ փախուստի էր դիմել Ադրբեջան 2010թ.

5 անգամ դատված Եղիշե Գևորգյանն ընտանիքի հետ փախուստի էր դիմել Ադրբեջան 2010թ.

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանին և նրա ընտանիքի անդամներին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների ու անհետ կորած քաղաքացիների պետհանձնաժողովը:

«Ինտերֆաքս-Ադրբեջան»–ի փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ Ադրբեջանի Ղազախի շրջանի Բալա Ջաֆարլի գյուղի մերձակայքում։

Կարմիր խաչի միջազգայն կոմիետի երևանյան գրասենյակում «PanARMENIAN.Net»–ի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել կազմակերպության միջնորդությամբ:

5 անգամ դատված Եղիշե Գևորգյանն ընտանիքի հետ (կնոջ և երեխաների) փախուստի էր դիմել Ադրբեջան 2010-ի հունվարին՝ թաքնվելով քրեական հետապնդումից: Բաքուն առաջարկում էր փոխանակել նրանց Քելբաջարում 2014-ի ամռանը ձերբակալված դիվերսանտների հետ: Երևանն ու Ստեփանակերտը մերժեցին առաջարկը, երրորդ երկրում նույնպես չեն ցանկացել ընդունել Պետրոսյաններին:

Մանրամասները՝ «PanARMENIAN.Net»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը