Լրահոս

12.12.2014 18:44


Դեսպաններին ներկայացվել են Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակման հետ կապված մանրամասները

Դեսպաններին ներկայացվել են Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակման հետ կապված մանրամասները

Դեկտեմբերի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամներ Ավետիս Ավագյանը, Արման Մուսինյանը և Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների և Գերմաննիայի դեսպաններ Քեթի Լիչի, Ջոն Հեֆերնի և Ռայներ Մորելի հետ:

Հանդիպման ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչները դեսպաններին են ներկայացրել Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակման հետ կապված մանրամասները և Կոնգրեսի մոտեցումները ինչպես Արամ Մանուկյանի, այնպես էլ վերջին շրջանի քաղաքական ահաբեկչությունների դրսևորումների վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը