Լրահոս

12.12.2014 18:40


Գալուստ Սահակյանը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում

Գալուստ Սահակյանը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում, առավել ևս, եթե այն կապված է պատգամավորների հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ տեղեկատվության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը՝ ներկայացնելով պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու հետ կապված ԱԺ նախագահի դիրքորոշումը: «Պետք է նշեմ, որ պարոն Սահակյանը հեռախոսազրույց է ունեցել պատգամավոր Արամ Մանուկյանի հետ՝ հետաքրքրվելով նրա առողջական վիճակի մասին: ԱԺ նախագահը տեղի ունեցածի հետկապված առավել մանրամասն տեղեկություններ է ստացել հենց Արամ Մանուկյանից: Միաժամանակ նկատեմ, որ ԱԺ նախագահի ուշադրության ներքո է գտնվում տվյալ դեպքի առթիվ հարուցվածքրեական գործի ընթացքը, որի հետ կապված պարոն Սահակյանն արդեն իսկ խոսել է ՀՀ գլխավոր դատախազի հետ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ հարուցված է քրեական գործ՝ պետք է նշեմ, որ դեպքի ընթացքի լուծում ըպարզապես անհրաժեշտ է թողնել համապատասխան մարմիններին»,- ասաց Բաբայանը:

Այս խորագրի վերջին նյութերը