Լրահոս

12.12.2014 17:25


Ուկրաինայի ՊՆ. «Ռազմական բյուջեն 2015–ին կկազմի 3 մլրդ դոլարից ոչ պակաս»

Ուկրաինայի ՊՆ. «Ռազմական բյուջեն 2015–ին կկազմի 3 մլրդ դոլարից ոչ պակաս»

Ուկրաինայի 2015թ. պետական բյուջեն բանակի ֆինանսավորմանը 50 մլրդ դոլար կհատկացնի (մոտ 3 մլրդ դոլար)։ Այս մասին հայտարարել է խորհրդարանում պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը։

Նախարարի խոսքերով՝ 5.7 մլրդ գրիվեն կուղղվի հայրենական արտադրության զենք գնելու համար, 1.7 մլրդ՝ ներմուծվող զենքի, 806 մլն գրիվեն՝ նավերի կառուցման համար։ Նա նաև նշել է, որ 10 հազար պայմանագրային զինծառայող կպատրաստվի բանակի համար։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը