Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ին կիրառված բռնության դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։
Հանձնարարություններ են տրվել օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումներին ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ բռնություն իրականացրած անձի ինքնությունը պարզելու եւ քննությանը ներկայացնելու համար։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքում առկա է տեսանկարահանող սարք, որի տեսագրությունն ուղարկվել է փորձաքննության։

7or.am