Լրահոս

12.12.2014 16:14


Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովի աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 18-ին

Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովի աշխատանքները կավարտվեն  դեկտեմբերի 18-ին

ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովի 2014 թվականի համար նախատեսված աշխատանքների և գայլերի մորթիների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 18-ն է:

---

Ընդունման աշխատանքները մեկնարկել էին ս.թ հոկտեմբերի 16-ից, յուրաքանչյուր հինգշաբթի օրը ժամը 14.00-18.00, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտի մասնաշենքում:

Այս խորագրի վերջին նյութերը